Լրահոս
Միջազգային
16:42
11.05.26
124

Պատերազմը չի ավարտվել Իրանի դեմ. Թեհրան-Վաշինգտոն-Թել Ավիվ ճգնաժամը խորանում է

Մերձավոր Արևելքի փխրուն խաղաղությունը վտանգված է: Միացյալ Նահանգենրն ու Իրանը համաձայնության չեն գալիս: Վաշինգտոնը առաջարկների հերթական փաթեթն է մերժել: Թրամփը «բացարձակ անընդունելի» է անվանում Թեհրանի առաջարկները: Իրանը զարմացած է Թրամփի ձևակերպումներից: Իրենց պահանջները, ըստ այդ երկրի արտգործնախարարության խոսնակի, ամբողջ տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության համար են: Իրանի առաջարկն է, որ անվտանգ նավարկություն լինի Հորմուզի նեղուցում ու անվտանգության երաշխիքներ՝ Լիբանանի համար: