-
Միջազգային
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը
16:3022.03.25 -
Քաղաքական
Թուրքիայում ներքաղաքական լուրջ ճգնաժամ Է հասունանում․ դա կարող է Ադրբեջանին թուլացնել․ Գեղամյան
14:4522.03.25 -
Հասարակական
Կրակոց՝ Էջմիածնում․ հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
14:3022.03.25 -
Հայաստան
Ուղիղ I Վարդան Ղուկասյանը շարունակում է քարոզարշավը. հերթական հանդիպումը գյումրեցիների հետ
14:0622.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է․ Օսկանյան
14:0022.03.25 -
Իրավական
Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում տղամարդուն զրկել են կյանքից
13:4722.03.25 -
Հասարակական
Դաժանություն ա դա, ամոթ ա. 17-ամյա Գրիշայի դանակահարությունից հետո ուշքի չի գալիս Սպիտակը
13:3022.03.25 -
Միջազգային
Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել․ Սթիվ Ուիթկոֆ
13:1522.03.25 -
Հասարակական
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
12:0022.03.25 -
Մամուլի տեսություն
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է․ «Փաստ»
09:5222.03.25
Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան

Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել է, երեկվա՝ «արձանագրություն» կոչվող, միջազգային իրավունքում հայտնի դելիմիտացիայի հետ ոչ մի կապ չունեցող փաստաթղթով 4 գյուղերի տարածքները, առանց որևէ իրական երաշխիքի, թշնամուն հանձնելուց և ըստ այդմ՝ պաշտպանության շղթան նաև հյուսիս-արևելյան սահմանում կոտրելուց, հակառակորդին խորը թիկունք թողնելուց հետո Հայաստանն այլևս զինված ուժեր պահելու կարիք չի ունենալու, քանի որ դառնալու է բացարձակ անպաշտպանունակ երկիր։ Հետևաբար բանակը պետության համար ընդամենը լինելու է ավելորդ ծախս, ինչ-որ փիսիկ գեներալներ կամ գնդապետներ բուծելու մի կենտրոն, իսկ թեկուզ հարաբերականորեն անվտանգ հայրենիքի մասին պարզապես երազելու ենք. թշնամին ինչ ցանկանա, երբ ցանկանա, վերցնելու է…։
Ասածս այն է, որ պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել աթոռի, րոպեական հաճույքների համար ֆիզիկապես և հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը։
Ինքս լինելու եմ դրսում, ինչպես միշտ, մասնակցելու եմ ընդդիմադիր բոլոր հավաքներին, այս անհայրենիքների կործանարար գործողություններին իրապես ընդդիմացող ոչ մի հայի չեմ պարսավելու, չեմ վարկաբեկելու՝ անկախ նրա վարքագծից, ինքս իմ բաժինն եմ կանգնելու փողոցում։ Կխնդրեմ շարժվել նույն կերպ, հանուն հայրենիքի՝ անձնական շահը, միմյանց միջև հակասություններն ու նախկինից եկած հաշիվները մի կողմ թողնել։
Բավարար է, որպեսզի 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի …, ու ոչ միայն համացանցում, մինչդեռ սթափ մտածողները շատ ավելին են»։
-
14:45 22.03.25 Թուրքիայում ներքաղաքական լուրջ ճգնաժամ Է հասունանում․ դա կարող է Ադրբեջանին թուլացնել․ Գեղամյան Կարդալ ավելին
-
14:00 22.03.25 Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է․ Օսկանյան Կարդալ ավելին
-
23:55 21.03.25 Խաղաղությունն է երաշխավորը, հասկանու՞մ եք. Փաշինյան Կարդալ ավելին
-
23:29 21.03.25 Ի՞նչն ենք զիջել, ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է․ Փաշինյան Կարդալ ավելին