Լրահոս
Քաղաքական
16:32
09.06.26
169

Պետք է զսպել էմոցիաները և սպասել քաղաքական ուժերի հրահանգներին. Արթուր Ղազինյան

Img default alt hy

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը, կարծում եմ, ժամանակավրեպ է:

Ներկայուս շատ դժվար է ասել, թե որն է ճիշտ, կախված է մեծ թվով գործոններից և հողի վրա ստեղծված իրավիճակից:

Իրավիճակը փոխվում է ամեն ժամ, այսօր շատերի կարծիքով ճիշտ է հրաժարվելը, վաղը կամ մյուս օրը կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ մանդատները վերցնելուց 2 ամիս հետո իշխող ՔՊ կորցնի ԱԺ-ում կայուն մեծամասնությունը և նշանակված վարչապետն օրենքի ուժով հրաժարական ներկայացնի:

Ասօրվա իրավիճակը համեմատելի չէ 2021թ․ իրավիճակի հետ, տրամագծորեն տարբերվում է և խորհրդարան անցած ուժերի հարաբերակցությունը, և ընտրությունների` իրեն «հաղթած» հռչակած ուժի և ընտրությունների լեգիտիմությունը (տոտալ կեղծված լինելը), և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակը:

Ի տարբերություն մեր շատ ազնիվ, հայրենասեր ու էմոցիոնալ հայրենակիցների, քաղաքական ուժերի առաջնորդներն իրավունք չունեն որոշումներն ընդունել զգացմունքների ազդեցության ներքո, անհրաժեշտ է սառը և ռացիոնալ հաշվարկ, հնարավոր սցենարների մշակում, ռիսկերի և հնարավորությունների ադեկվատ գնահատում:

Նրանք իրենց որոշումներում կրում են ահռելի մեծ պատասխանատվություն ինչպես մեր Հայրենիքի, այնպես է ձեզնից յուրաքանչյուրի առջև:

Այնպես որ պետք է զսպել էմոցիաները, զինվել համբերությամբ, վստահել ձեր կողմից տրված ձայներով խորհրդարան անցած ուժերին և սպասել առաջնորդների հրահանգներին»: