Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:45
09.05.26
222

Փլուզված եռատոն՝ Հաղթանակի զբոսայգում. Մոսկվայի զգուշացմանը պատասխանելու կարիք չի՞ տեսնում Երևանը

Այսօր հաղթանակի օրն է, երբեմնի եռատոնը, երբ Մեծ Հայրենականում հաղթանակին զուգահեռ Հայաստանում ու Արցախում նշում էինք Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման տոները:
 
Այսօր Հաղթանակի զբոսայգի այցելած պետական այրերն իրենց ուղերձներում 1945-ի հաղթանակից են խոսում: Արցախի մասին հիշատակում չկա անգամ Նիկոլ Փաշինյանի ուղերձում: Նա «համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օր» է անվանել Մայիսի 9-ը: