Լրահոս
Պաշտոնական լրահոս
16:14
24.09.23
387

ՊՆ-ն պնդում է` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Արցախում չկան

Img default alt hy

Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը, այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: