Լրահոս
Քաղաքական
22:00
11.05.26
167

Փոքր երկիր, մեծ խաղացող. Քոչարյանի պարզ բանաձևը և այն խեղաթյուրելու իշխանական փորձերը

 

Քարոզարշավի 4-րդ օրը Տավուշում գտնվող «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած այն պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29․800 քառակուսի կիլոմետրով»՝ ասելով լեգիտիմացնում է հարձակումը Հայաստանի վրա։ Քոչարյանը սուտ է անվանել այդ պնդումը, բացատրել` հարևանների հողերի վրա աչք դնելու մասին չէ իր ասածը: