Լրահոս
Միջազգային
23:56
18.03.25
326

Պուտինի հետ իմ հեռախոսազրույցը շատ արդյունավետ էր․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտնել է, որ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ շատ արդյունավետ է եղել։

«Մենք համաձայնեցինք անհապաղ զինադադարի մասին բոլոր էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներում»,-գրել է Թրամփը։

Նա նշել է, որ այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե նա լիներ նախագահ։

«Մենք քննարկել ենք Խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են մահանում, և որ թե՛ նախագահ Պուտինը և թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել դրա ավարտը։

Հիմա այս գործընթացը մտել է ամբողջ ուժի մեջ, և մենք, հուսով եմ, հանուն ողջ մարդկության, գործը բարեհաջող կավարտենք»,- գրել է ԱՄՆ նախագահը։