-
Հասարակական
Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
17:4621.04.25 -
Քաղաքական
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան
17:0821.04.25 -
Հասարակական
Կրակում են պեկայով ու դեշեկայով. գյուղացիները քնում-զարթնում են ադրբեջանական կրակահերթի տակ
16:5421.04.25 -
Հասարակական
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել․ Էդիտա Գզոյան
16:1821.04.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից. վենդետայի վտանգ՝ Քանաքեռում
15:3021.04.25 -
Հասարակական
Մասիսում գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. Ֆերմայի սեփականատիրոջ վիճակը ծայրահեղ ծանր է
15:0421.04.25 -
Հասարակական
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
14:3721.04.25 -
Տնտեսական
Թաքուն եք պահում․ Դուք, վստահաբար, 300 հազարի շեմը հանելու եք․ Թադևոս Ավետիսյան
14:3221.04.25 -
Հասարակական
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
13:3121.04.25 -
Տնտեսական
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը
11:4621.04.25 -
Հասարակական
Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը
11:1221.04.25
Պուտինը ԱՄՆ նախագահի հետ զրույցում դրսևորեց բացառիկ ազնվություն՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը․ Միրոնով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում դրսևորեց բացառիկ ազնվություն՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը։
Երկխոսության արդյունքները հույս են տալիս Ուկրաինայում խաղաղության մոտեցման և Վլադիմիր Զելենսկու ռեժիմի ավարտի մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ կարծում է «Արդար Ռուսաստան - հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։
«Կա ընդհանուր ըմբռնում, որ Ուկրաինայում անհրաժեշտ է ամուր խաղաղություն, և երկու միջուկային տերությունները պետք է վերականգնեն նորմալ հարաբերությունները ռազմավարական կայունության նպատակով ։ Գնահատեք, թե ինչ հսկայական տարբերություն կա Բայդենի օրոք: Այս ամենը հույս է տալիս, որ այս խոսակցությունից հետո Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է դարձել, ինչպես նաև Զելենսկու ռեժիմի ավարտը, որը կարող է գոյություն ունենալ միայն Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում», - ասել Է Միրոնովը լրագրողներին։
Նրա կարծիքով՝ Պուտինն իր ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում բացառիկ ազնվություն է ցուցաբերել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելու հարցում։
«Ոչ մի ձեւական հրադադար, որի մասին երազում էր Կիեւի ռեժիմը, չի լինի։ Համենայնդեպս, մինչև չլուծվեն այն հարցերը, որոնց մասին այսօր խոսել և մեկ անգամ ևս ասել Է Ռուսաստանի նախագահը», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Պատգամավորը կարծում է, որ անմիջապես ճակատում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակավոր դադարեցումը չի փոխի իրավիճակը։ Նրա խոսքով՝ սա բարի կամքի ժեստ չէ, այլ Կիևի՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։
Նա նաև նշել է, որ Սև ծովում նավագնացության անվտանգության մասին պայմանավորվածությունները նույնպես բխում են Ռուսաստանի շահերից, Եթե խոսքը գնում է քաղաքացիական բեռների մասին:
«Հատկանշական է, որ Կրեմլի և Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրություններում առաջնորդների զրույցի մասին չի նշվում տարածքների հարցը, ինչը զարմանալի չէ. մեր երկրի համար նման խնդիր չկա, Ռուսաստանի բոլոր տարածքները պետք է ազատագրվեն ուկրաինական զորքերից։
Բայց Վլադիմիր Պուտինը հստակ հայտարարեց, թե ինչ պետք է անի ԱՄՆ-ն Ուկրաինայում խաղաղության համար՝ դադարեցնել զենք մատակարարել Կիևի ռեժիմին։ Եվ, ըստ երեւույթին, Թրամփը հակափաստարկներ չունի»,- եզրափակել է Միրոնովը։
-
19:00 20.04.25 Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը Կարդալ ավելին
-
17:00 20.04.25 Չինաստանում առանց միջուկային հիմքի ջրածնային ռումբ են փորձարկել Կարդալ ավելին
-
23:20 19.04.25 ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ ռուսական վերահսկողությունը՝ խաղաղ համաձայնագրի շրջանակում․ Bloomberg Կարդալ ավելին
-
22:45 19.04.25 ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն Կարդալ ավելին