Լրահոս
Աշխարհ
23:48
11.05.26
969

Պուտինը Կրեմլում ընթրել է իր առաջին ուսուցչուհու՝ Վերա Գուրևիչի հետ

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր առաջին ուսուցչուհուն՝ Վերա Դմիտրիևնա Գուրևիչին, հրավիրել է Մոսկվայում ներկա գտնվել Հաղթանակի շքերթին, իսկ այնուհետև մի քանի օր հյուրընկալվել իրեն։ Ռուսաստանի առաջնորդի մանկավարժի համար կազմակերպվել է հատուկ մշակութային ծրագիր, իսկ մայիսի 11-ին պետության ղեկավարը նրան հրավիրել է միասին ընթրելու իր նստավայրում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին ներկա էր նրա առաջին ուսուցչուհին՝ Վերա Դմիտրիևնա Գուրևիչը։ Նա ներկա է գտնվել ողջ շքերթի ընթացքում», - պատմել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ «նախագահի՝ իր աշակերտի հրավերով նա մնացել է Մոսկվայում, նրա համար կազմակերպվել է մշակութային ծրագիր։ Մասնավորապես, նա այցելել է Շիլովի պատկերասրահ, եղել են նաև այլ էքսկուրսիաներ»։

«Արդեն այսօր նախագահը նրան հրավիրել է ընթրիքի իր նստավայրում՝ Կրեմլում», - հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։

Վերա Գուրևիչը 92 տարեկան է։ Նա եղել է Պուտինի դասղեկը միջնակարգ դպրոցում։ Նախագահը բազմիցս նշել է ուսուցչուհու անունը նրանց շարքում, ովքեր ամենաուժեղ ազդեցությունն են թողել իր վրա, և ասել է, որ մինչ օրս շփվում է նրա հետ։