-
Հասարակական
ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ
13:0014.05.25 -
Քաղաքական
Ոհմակով հարձակվել են ձեզ վրա, դուք եք մեղավոր, միգուցե հրահրե՞լ եք. Էլինար Վարդանյան
12:2714.05.25 -
Կրթություն և գիտություն
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
12:1914.05.25 -
Քաղաքական
Այս իշախանությունն ինչ-որ բանի մասին խոսելիս ասում է՝ անում ենք, իսկ ի՞նչ եք արել. Արթուր Խաչատրյան
12:1114.05.25 -
Իրավական
Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան
11:5714.05.25 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին
10:4714.05.25 -
Մամուլի տեսություն
Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
10:3814.05.25 -
Մամուլի տեսություն
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
10:3014.05.25 -
Հասարակական
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
10:1714.05.25 -
Մամուլի տեսություն
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
10:0614.05.25 -
Մամուլի տեսություն
Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»
09:4714.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25
ՔԿ-ն՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։
Մասնավորապես առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։
Հաշվի առնելով առկա շահարկումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։
Նախաքննությունը շարունակում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ։
Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
11:57 14.05.25 Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան Կարդալ ավելին
-
11:33 14.05.25 Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Կարդալ ավելին
-
11:26 14.05.25 44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան Կարդալ ավելին
-
10:47 14.05.25 ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին Կարդալ ավելին