-
Քաղաքական
Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան
23:5811.02.25 -
Քաղաքական
Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության
23:3011.02.25 -
Իրավական
60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր
23:1511.02.25 -
Միջազգային
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին
23:0011.02.25 -
Միջազգային
ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն
22:3011.02.25 -
Հասարակական
Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր․ Armlur
21:4511.02.25 -
Միջազգային
Զախարովան Զելենսկուն մեղադրել Է Ուկրաինայի զինված ուժերի աղետի մասշտաբները թաքցնելու փորձի մեջ
21:1511.02.25 -
Քաղաքական
Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHub
21:0011.02.25 -
Հասարակական
Ինչու ես մտել միլիցեքի քամակը, սև ագռավ կբերեմ գլխիդ․ լարված մթնոլորտ քիմիկների դատական նիստից հետո․ Armlur
19:3011.02.25 -
Հասարակական
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
19:1511.02.25 -
Քաղաքական
Եթե բոյկոտը չի հաջողել, ինչո՞ւ են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը․ Սամվել Հակոբյան
17:4511.02.25 -
Քաղաքական
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը
17:1511.02.25 -
Հասարակական
Սարալանջի ճանապարհին 22-ամյա վարորդը «BYD»-ով դուրս է եկել փողոցից ու մասամբ հայտնվել փոսում
16:1511.02.25 -
Քաղաքական
Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք՝ ստորագրահավաք սկսե՞նք. Գառնիկ Դանիելյան
16:0011.02.25
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈւԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈւԹՅԱՄԲ
ՔՊ-ական որոշ շրջանակներ շարունակում են մոլորեցնել հասարակությանը, թե իբև մշակութային կազմակերպությունների ԱԶԳԱՅԻՆ կարգավիճակը պահպանվել է։ ՄՈԼԵՐԵՑՆՈՂ Է․․․․
Հիմնավորեմ․
1․ Նախ, Կառավարությունն ինքը՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» նախագծի հիմնավորման մեջ՝ «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններին վերաբերող դրույթներում «Ազգային» բառը «Պետական» բառով փոխելու պատճառ նշվում է հետևյալը․
«Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին»: http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
Կառավարության ներկայացրած հիմնավորման անհեթեթեությանն ու անտրամաբանությանը անդրադարձել է նաև ԱԺ փորձագիտական եվ վերլուծական վարչությունը՝ այս առնչությամբ տրված եզրակացության մեջ մասնավորապես նշելով՝
«Վերոնշյալից /կառավարության հիմնավորումից/ հասկանալի չէ, թե ինչն է հիմք հանդիսացել այն պնդման համար, թե «ազգային» բառը չի արտացոլում եզակիություն, կարեւորություն, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորում:
2․Կառավարության մյուս առաջարկի՝ մշակութային կազմակերպություններն ըստ մարզային և համայնքային/տարածքային, տեղային/ կարգավիճակի տարանջատելը ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունը նույնպես գնահատել է որպես օրենքից չբխող անիմաստություն, նշելով՝
«Նման մոտեցում մշակութային կազմակերպությունների հարցում Օրեքնով չի նախատեսվում ներդնել»։
3․ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝
Ահա մինչ այժմ գործող օրենքում օգտագործող հոդվածը, որը կարգավորում էր և սահմանում մշակութային կազմակերպությունների կարգավիճակը, այդ թվում ԱԶԳԱՅԻՆ-ի շնորհման չափանիշները։
Հոդված 26.1.Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը
1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:
2. Գործող և նոր ստեղծվող կազմակերպություններին սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Ազգային» կարգավիճակ շնորհվում է`
1) այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը.
2) նոր ստեղծվող այն պետական կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները:
3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։
4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով։
Ահա նույն հոդվածի նոր խմբագրումը, ուր «Ազգայինը»
փոխարինել են «համապետականով»
ՀՈԴՎԱԾ 12. ՕՐԵՆՔԻ 26.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՇԱՐԱԴՐԵԼ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈւԹՅԱՄԲ՝
«Հոդված 26.1 Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը
1․Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ։
2․«Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզային բնակչության մշակութային պահանջմունքները։
3․«Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքային բնակչության մշակութային պահանջմունքները։
Ակնհայտ է, որ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՄԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԿԱՐԳԱՎՈՐՈւՄ ՉԿԱ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐՆ ԱՅԴ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈւՆԵՆԱԼՈւ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆ։
4․ Նույնքան անհստակ է, իրավական որոշակիություննից զուրկ անցումային դրույթների 3-րդ կետը, որն ասում է․
«Հոդված 15. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և ստեղծվող ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը»։
Տվյալ կարգավիճակից բխող որևէ իրավական կարգավորման բացակայության պայմաններում/լիազորություն, պարտականություն, չափանիշներ/ սրանք ի՞նչն են պահպանում․․․․
Մեկ անգամ էլ բարձրաձայնեմ՝ Ազգայինի և պետականի կեղծ ու հակագիտական, հակադրությունը հանգեցրել է անհեթեթ, ոչ իրավական և ոչ տրամաբանական լուծման և մշակութային կազմակերպությունների համար սահմանվել են համապետական, տարածքային և տեղային կարգավիճակներ։ Պետականը մարզայինը կամ համայնքայինը կազմակերպաիրավական ձև է, ոչ թե՝ կարգավիճակ։ Մշակութային կազմակերպության դերակատարությունը կամ կարգավիճակը վարչական տարածքով կամ լոկացիայով պայմանավորելը ապսուրդ է և խտրական մոտեցում։
Այս տրամաբանությամբ վաղը ունենալու ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական համապետական պետական ոչ առևտրային թատրոն, Ազգային ակադեմիական համապետական պետական երգչախումբ կամ Երևանի պատանի հանդիսատեսի համապետական պետական թատրոն։
ՀՀ Սագմանադրությունը ևս ամրագրվել է «ազգային» եզրույթը:
Սահմանել է. «ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը»:
Ավելին, Սահմանադրությամբ անգամ «պետական անվտանգության» եզրույթը փոխարինված է, հիմնականում՝ «ազգային անվտանգության» եզրույթով, քանզի այն հիմնադրույթն է հիմք ընդունվել, որ «ազգային» եզրույթը առավել ընդգրկում է և անշուշտ ներառում է նաև «պետակամ» եզրույթի բովանդակությունը»։
-
23:58 11.02.25 Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան Կարդալ ավելին
-
23:30 11.02.25 Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Կարդալ ավելին
-
21:00 11.02.25 Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHub Կարդալ ավելին
-
20:00 11.02.25 Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան Կարդալ ավելին