Լրահոս
Քաղաքական
16:36
23.04.25
133

ՔՊ-ական վախեր՝ Հայոց ցեղասպանության ժխտման պատիժը խստացնող՝ «Հայաստան» խմբակցության նախագծից

 

Երեքշաբթի՝ Ազգային ժողովում իշխանություն-ընդդիմություն ձեռնամարտից հետո՝ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կոչ է արել ՔՊ-ականներին կողմ քվեարկել իրենց ներկայացրած նախագծին: Երեկ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ ներկայացնելու մասին ընդդիմության հայտարարությունից հետո էր լարվել իրավիճակը խորհրդարանում: Իշխանական պատգամավորները պնդում են, թե այդ նախագծի հետ որևէ կապ չունի վիճաբանությունը, ընդդիմությունն է սադրել: Ընդդիմադիրները վստահ են, որ իրենց ներկայացրած օրինագիծն է պատճառը, եթե այն ընդունվի, իշխանությունը պատասխանատվության կենթարկվի Ցեղասպանությունն ուրանալու համար: