-
ՄիջազգայինՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով23:5714.01.25
-
Քաղաքական1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան23:4814.01.25
-
Քաղաքական«Ոսկի տղայի» հաղթանակը՝ Փարաքարում. կրիմինալ պատմության մեջ հայտնված թեկնածուն կղեկավարի համայնքը23:3514.01.25
-
ՔաղաքականՑանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան23:2914.01.25
-
ՔաղաքականՀաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն23:1714.01.25
-
ՔաղաքականԿանայք՝ Փաշինյանի կաբինետում. խոցելի տղամարդիկ, Սրբուհի Գալյանը և Հայաստանի թիվ մեկ բանտապետը22:4014.01.25
-
ՔաղաքականՄիրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը22:3314.01.25
-
ՀասարակականԲերման են ենթարկել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ և թմրամիջոցներ21:4914.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը բանակային կորպուսի նախկին հրամանատարին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում21:3614.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ և ինչո՞ւ են ստորագրում Հայաստանն ու ԱՄՆ-ը. փաստաթուղթ՝ առանց անվտանգության երաշխիքների21:2914.01.25
-
ԱռողջապահականՎիրուսները չեն անհանգստացնում առողջապահության նախարարին. նրան հունից հանում է դեղատների բողոքը21:0014.01.25
-
ՔաղաքականԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար20:5214.01.25
-
ՔաղաքականՆոր մեղմիկ զգուշացումներ Ռուսաստանից՝ Հայաստանին. Մոսկվայում սպասում են Հայաստանի ԱԳ նախարարին20:1114.01.25
-
ՀասարակականՔաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները20:0014.01.25
-
ՄշակույթԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր19:4514.01.25
-
ՄիջազգայինԼոս Անջելեսը միտումնավո՞ր են այրել. զայրացրել է ամերիկացիներին Բայդենի որոշումը19:3514.01.25
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ․ News.am19:1214.01.25
-
ԱռողջապահականԵղե՛ք տեղեկացված և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ. զգոնության կոչ՝ ծնողներին19:0014.01.25
-
ՔաղաքականՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը18:4514.01.25
-
ՀայլուրՀայլուր 18։30 Արտակարգ դրություն է Գլենդելում. կատաղի վեճեր է բորբոքել ապոկալիպտիկ հրդեհը18:3014.01.25
-
ՔաղաքականԻրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր18:1514.01.25
ՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են. Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին։ Որքան պայքարում են արտահոսքերի դեմ, դրանք, միևնույնն է, շարունակվում են:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը թիմում լուրջ խնդիրներ ունի, եւ նրա «հարցը դրվել է» ՔՊ վարչության նիստերից մեկում, որին մասնակցել է նաեւ Անդրանիկ Քոչարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս մյուս թիմակիցների, Արմեն Փամբուխչյանի դեմ ևս կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» է ներկայացրել, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրը հրավիրված վարչության դռնփակ նիստի ժամանակ ճշտել է, որ Անդրանիկ Քոչարյանի բացահայտումները Արմեն Փամբուխչյանի կապակցությամբ այնքան էլ անիրական չեն։
Մասնավորապես բացահայտվել է Արմեն Փամբուխչյանի՝ ՔՊ-ի աչքի փուշ նախկինների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու փաստը, ինչպես նաև բացահայտվել են նրա մասնակցությամբ կոռուպցիոն գործարքներ։
Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի եւ օգտվում է առատաձեռն նվիրատվություններից:
Հաստատվել են նաեւ լրատվամիջոցների բացահայտումները, որ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ նվեր։
ՔՊ-ում հենց այս բացահայտումների հետեւանք են համարում նաեւ Արմեն Փամբուխչյանի վարորդին պատկանող Lexus-ների հրդեհվելը ավտոտնակում՝ անհասկանալի հանգամանքներում, ինչի մասին ArmLur.am-ը հայտնել էր։
Անդրանիկ Քոչարյանն էլ իրենից գոհ է, որ իր հայտարարությունները Արմեն Փամբուխչյանի վերաբերյալ հաստատվել են. հրաժարվել է նրանից ներողություն խնդրել, ինչպես դա արել էր ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Հրաչյա Հակոբյանի դեպքում (Քոչարյանը նրանցից ներողություն էր խնդրել):
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը «աչքի տակ է առել» նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին. չի բացառվում, որ Փամբուխչյանից հետո նա անցնի Տիգրան Ավինյանին ու փորձի նրան էլ «պատժել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
- 12:11 14.01.25 Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են. «Փաստ» Կարդալ ավելին
- 11:56 14.01.25 Մամուլի տեսություն 14.01.2025 Կարդալ ավելին
- 11:53 14.01.25 Անհետ կորածների հարցերով նորից լսումներ կլինեն․ «Հրապարակ» Կարդալ ավելին
- 11:30 14.01.25 Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ» Կարդալ ավելին