Լրահոս
Սպորտ
21:30
28.05.24
188

«Ռեալը» պարտվել է եզրափակչում․ Եվրալիգա

Img default alt hy

Մադրիդի «Ռեալը» պարտվել է Եվրալիգայի եզրափակչում և չի կարողացել պաշտպանել տիտղոսը։ «4-ի եզրափակչի» վճռորոշ խաղում «Ռեալը» 80-95 հաշվով զիջել է Աթենքի «Պանատինաիկոսին»։

Եզրափակչի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Պանատինաիկոսի» խաղացող Կոստաս Սլուկասը` վաստակելով 24 միավոր։

Հունական ակումբը պատմության մեջ 7-րդ անգամ հաղթել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։ «Պանատինաիկոսը» նման հաջողության հասել է 13 տարվա դադարից հետո։ Ակումբը նախորդ անգամ Եվրալիգան հաղթել էր 2011 թվականին։ Եվրալիգան ամենաշատը հաղթել է բասկետբոլի «Ռեալը՝ 11 անգամ։