Լրահոս
Հասարակական
21:56
13.05.26
160

roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի և այլ գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են

Img default alt hy

Մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Տեղեկացնում ենք, որ կայքի տեխնիկական վերազինումն իրականացվում է ծառայությունների մատուցումը լավարկելու նպատակով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: