Լրահոս
Աշխարհ
23:32
15.04.24
167

Ռուս-ուկրաինական ռազմաճակատի ամենաթեժ կետերը. ԱՄՆ-ում քննարկում են Կիևին ու Իսրայելին օգնելու հարցը

Ուկրաինական պատերազմի 782-րդ օրը Գերմանիան որոշել է իր զինապահեստից Ուկրաինա ուղարկել ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, չնայածխ Զելենսկին առնվազն 25-ի կարիքն ունի՝ երկրի ողջ օդային տարածքն անխոցելի դարձնելու համար: Այս օրերին թեժ կետ է շարունակում մնալ Դոնեցկը: Ռուսաստանը ինտենսիվացնում է գրոհը Չասով Յար քաղաքի ուղղությամբ: Մտադիր է մինչև հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը գրավել այն: Սակայն հանդիպում է տեղացիների դիմադրությանը: Քաղաքի 13 հազար բնակիչներից 700-ը հրաժարվում է լքել քաղաքը: