Լրահոս
Աշխարհ
21:30
15.04.24
393

Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW

Ռուսական զորքերը գուցե մինչև մայիսի 9-ը չհասցնեն գրավել Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքն ամբողջությամբ։ Սակայն նրանք ի զորու են մուտք գործել բնակավայրի արեւելյան շրջան։ Նման տեսակետ է նշվել Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում: ISW-ի տվյալներով՝ Ուկրաինայի պաշտպանական ուժերի կողմից հրետանու և հակաօդային պաշտպանության սպառազինությունների պակասը ռուսներին հնարավորություն կընձեռի քաղաքի գրավման գործողության ընթացքում ավելի արագ առաջ շարժվել։

Ըստ Unian-ի՝ ISW-ի վերլուծաբանները հիշեցրել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հայտարարությունը՝ Ռուսաստանի ռազմական հրամանատարության՝ մայիսի 9-ին Հաղթանակի տոնի առթիվ Չասով Յարը գրավելու մասին ռուսական հրամանատարության հրամանի առնչությամբ։ Ամերիկացի փորձագետների տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունների՝ Չասով Յարն ընդամենը երեքուկես շաբաթում գրավելու նպատակը ցույց է տալիս, որ ռուսները համեոզված են, թե իրենց բանակը ի վիճակի կլինի քաղաքը գրավել ավելի արագ տեմպերով, քան Բախմուտը՝ 2023 թվականի մայիսին կամ Ավդեևկան՝ 2024 թվականի փետրվարին։

Ըստ ISW-ի՝ ռուս զինվորական հրամանատարները հավանաբար գնահատում են, որ Ուկրաինայում զինամթերքի շարունակական պակասը ռուսական ուժերին հնարավորություն կընձեռի Չասով Յարը գրավել շաբաթների ընթացքում: Ընդ որում, ISW-ի գնահատականներով՝ ռուսական ուժերը մինչ օրս հասել են արևելյան Չասով Յարի՝ Կանալ միկրոշրջանի արևելյան մասը միայն: Սակայն, ՌԴ ԶՈՒ հրամանատարությունը շարունակ անիրատեսական նպատակներ է դնում իրենց զորքերի առաջխաղացման համար, և ռուս զինվորական մի բլորգեր հույս է հայտնել, թե ռուսական ուժերը մինչև մայիսի 9-ը կկարողանան պարզապես մուտք գործել Չասովոյ Յարի հարավ-արևելքում գտնվող Նոր միկրոշրջան», - ասվում է զեկույցում:

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում նշվում է, որ ռուսներն, ըստ երևույթին, ձգտում են օգտվել Ուկրաինայի պաշտպանության համար չափազանց կարևոր հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի զգալի պակասից: Ընդ որում, ըստ ISW-ի՝ Բախմուտի կամ Ավդիիվկայի ժամանակ պաշտպանությունն այն աստիճան չէր սահմանափակվում, որքան սահմանափակվում է Չասով Յարի պաշտպանության դեպքում:

«Ռուսական ռազմական հրամանատարությունը ընդհուպ դրանց գագաթնակետը կշարունակի հարձակողական գործողությունները Չասով Յարի վրա։ Սակայն, ռուսները կարող են ավելի արագ առաջ շարժվել, քան նախորդ գործողություններում՝ հաշվի առնելով Ուկրաինայում հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի ներկայիս պակասը»,- եզրակացրել են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետները։