Լրահոս
Քաղաքական
13:23
02.03.24
79

«Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ, գնված զենքը». Հայաստանի ԱԽ քարտուղար

2021-ից սկսած Հայաստանը Ռուսաստանի հետ 250 միլիոնի պայմանագրեր է կնքել, բայց անհրաժեշտ զենքը չի մատակարարվել, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում: 

Հունվարին հայտնի էր դարձել, որ ռուսական զենքի մի խմբաքանակ հասել է Հայաստան: ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր  հայտարարել, թե զենքի այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված մի պայմանագրով: