Լրահոս
Քաղաքական
17:00
10.05.26
137

Ռուսաստանը մեծ ու համբերատար պետություն է, բայց կարմիր գիծ կա, որը եթե անցար, էլ չի ներում. Քոչարյանը՝ մարտունեցիներին

Img default alt hy

Մարտունի քաղաքում հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսեց Ռուսաստանի դեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հնարավոր աղետալի վնասների մասին։

«Հիմա մեկ այլ արկածախնդրության մեջ ենք մտնում․ ակնհայտ, բացահայտ փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ և ընդհանրապես՝ ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա ամեն մեկդ նայեք, թե ձեր շրջապատում քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովում Ռուսաստանի հետ հարաբերությունների շնորհիվ: Օրինակ՝ Մարտունուց քա՞նի մարդ է աշխատում Ռուսաստանում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Արձագանքը եղավ՝ «ամբողջը»։

Նախագահ Քոչարյանը շարունակեց․ «Ի՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե այդ հարաբերությունները փչացնեն, և համբերության բաժակը լցվելով՝ Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ»։

Արձագանք եղավ՝ «սովամահ»։

«Այդ Ամենը կանխելու կա մեկ ճանապարհ՝ հունիսի 7»,— ասաց Ռոբերտ Քոչարյանը և շարունակեց․ «Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար։ Բայց մի գիծ կա․ այդ գիծը որ անցնում են, այլևս չի ներում։ Օրինակները բազմաթիվ են: Մեր քաղաքականությունը, իմ մոտեցումը, Դաշինքի մոտեցումը հետևյալն է՝ արհեստականորեն մի՛ սրիր հարաբերություններդ հզոր պետությունների հետ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, մի՛ խցկվիր նրանց հակասությունների մեջ, ջարդվելու ես, բան չես շահելու, ժողովուրդն է ջարդվելու։ Որերորդ անգամ ժողովուրդն է գինը տալու առաջնորդի սխալների համար: Ես տեսնում եմ այս խնդիրը և տեսնում եմ, որ ժամանակ շատ չունենք այս հարցին սթափ մոտենալու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։