-
Քաղաքական
Ոհմակով հարձակվել են ձեզ վրա, դուք եք մեղավոր, միգուցե հրահրե՞լ եք. Էլինար Վարդանյան
12:2714.05.25 -
Կրթություն և գիտություն
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
12:1914.05.25 -
Քաղաքական
Այս իշախանությունն ինչ-որ բանի մասին խոսելիս ասում է՝ անում ենք, իսկ ի՞նչ եք արել. Արթուր Խաչատրյան
12:1114.05.25 -
Իրավական
Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան
11:5714.05.25 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին
10:4714.05.25 -
Մամուլի տեսություն
Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
10:3814.05.25 -
Մամուլի տեսություն
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
10:3014.05.25 -
Հասարակական
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
10:1714.05.25 -
Մամուլի տեսություն
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
10:0614.05.25 -
Մամուլի տեսություն
Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»
09:4714.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25
Սարի թաղում ավտովթարից հետո տեղի է ունեցել վեճ. 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ

Հունիսի 23-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղ 3-րդ փողոց 22 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դանակահարվել է 3 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Կարճ ժամանակ անց ժամը 22:05-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դանակահարության հետևանքով շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Մ.-ին:
Րոպեներ անց նույն բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել, որ նույն վայրից ըստ վիրավորի հայտարարության վայր ընկնելու հետևանքով շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Էդմոնդ Մ.-ին:
Արդեն ժամը 23:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ Սարի Թաղից անհայտ հանգամանքներում շտապօգնության 11 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա Լևոն Հ.-ին:
Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Սարի Թաղ 3-րդ փողոցում Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Գ.-ն, իր կողմից վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է բռնկվել նշված ավտոմեքենայի վարորդի` Նարեկ Մ.-ի և ուղևորներ՝ Էդմոնդ Մ.-ի և Լևոն Հ.-ի հետ, որի ժամանակ Վիգեն Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վիգեն Գ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
11:57 14.05.25 Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան Կարդալ ավելին
-
11:33 14.05.25 Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Կարդալ ավելին
-
11:26 14.05.25 44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան Կարդալ ավելին
-
10:47 14.05.25 ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին Կարդալ ավելին