Լրահոս
Սպորտ
19:45
24.06.24
107

Սեյրան Կիրակոսյանը դուրս է եկել ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Img default alt hy

Սերբական Նովի Սադում մեկնարկել է Մ17 ԵԱ-ն։

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 48 կգ Անդրանիկ Խաչատրյանը, 55 կգ Ալեքսանդր Աիդոևը, 65 կգ Նարեկ Գրիգորյանը, 80 կգ Արամե Առաքելյանը և 110 կգ Սեյրան Կիրակոսյանը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ 5 ըմբիշներից միայն 110 կգ Սեյրան Կիրակոսյանին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ։ Նա հաղթել է գերմանացի և ռուս ըմբիշներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Լազարովի հետ։

Աղբյուր  ArmSport.am