-
Մամուլի տեսություն
4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ «Ժողովուրդ»
10:1719.03.25 -
Մամուլի տեսություն
Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին. «Ժողովուրդ»
09:5219.03.25 -
Միջազգային
Պուտինը ԱՄՆ նախագահի հետ զրույցում դրսևորեց բացառիկ ազնվություն՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը․ Միրոնով
23:3518.03.25 -
Միջազգային
Ծանր իրավիճակ են ստեղծել ուկրաինացիները՝ Բելգորոդում. օտարերկրացի զինվորներ են Կուրսկում շրջափակվել
23:0018.03.25 -
Հասարակական
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր
22:5618.03.25 -
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը անհերքելի առաջընթաց էր․ Կոսաչով
22:4818.03.25 -
Քաղաքական
Եթե սարսափելի բաներ չանեն, իրենք պարտված են. Վարդան Ղուկասյանը չի վախենում ձերբակալությունից
22:4518.03.25 -
Իրավական
5 զոհ, 24 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 14 պատահար
22:0018.03.25 -
Տարածաշրջան
Հայաստանի՞, թե՞ Իրանի դեմ է «մարզվում» Ադրբեջանը. Ալիևը համալրում է իր զինված ուժերը
21:5018.03.25 -
Քաղաքական
Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ կամ հրահանգ չունի և կունենա «խաղաղության» Սահմանադրություն
21:4518.03.25
«Շարժվում ենք խաղաղության օրակարգով»․ Խաչատուրյանը՝ Ուրուգվայի դեսպանին

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտին:
Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան դիվանագիտական ծառայության ընթացքում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար և հույս է հայտնել Հայաստանի և Ուրուգվայի համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:
Դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը շնորհակալություն է հայտնել ընդունելության և դիվանագիտական առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած հյուրընկալության և աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում երկրների փոխգործակցության ներուժին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության խթանման կարևորությունը շարունակական համագործակցության զարգացման տեսանկյունից: Այս առումով բարձր է գնահատվել երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը, ինչը վկայում է Հայաստանի և Ուրուգվայի համագործակցության և քաղաքական երկխոսության հնարավորինս սերտացման ուղղությամբ ջանքերի ներդրման մասին։
Կողմերն ընդգծել են միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև շեշտել տարածաշրջանում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Հանրապետության նախագահն այս համատեքստում նշել է, որ Հայաստանը շարժվում է խաղաղության օրակարգով, ինչին ի պատասխան դեսպանը շեշտել է ուրուգվայական կողմի սկզբունքային դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել խաղաղությանն ուղղված ջանքերին»:
-
22:45 18.03.25 Եթե սարսափելի բաներ չանեն, իրենք պարտված են. Վարդան Ղուկասյանը չի վախենում ձերբակալությունից Կարդալ ավելին
-
21:45 18.03.25 Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ կամ հրահանգ չունի և կունենա «խաղաղության» Սահմանադրություն Կարդալ ավելին
-
21:23 18.03.25 Արցախը հայաթափած Ալիևը ոգեշնչել է Գազայում սպանդ իրականացնող Նեթանյահուին Կարդալ ավելին
-
21:15 18.03.25 Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին. Օսկանյան Կարդալ ավելին