Լրահոս
Հասարակական
14:08
22.07.24
680

Շենգենյան վիզաների դիմելու նպատակով պարամետրեր կփոխվեն

Img default alt hy

Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով այսօրվա գրանցումից սկսած՝ [email protected] գրանցման էլ. հասցեի պարամետրերը կփոխվեն։ Այս մասին տեղեկացնում են Չեխիայի դեսպանատնից։

«Մեր կարողությունների նկատմամբ պահանջարկի գերազանցման, և գրանցման գործընթացը խաթարելու որոշ սուբյեկտների փորձերի պատճառով գրանցումն այժմ տեղի կունենա ժամը 20:00-ից մինչև գիշերը 02:00-ն (գրանցման պատուհանը բաց կլինի 6 ժամ):

Վերոնշյալ ժամկետից հետո բոլոր նամակները, որոնք բավարարել են վերը նշված պայմանները, կներկայացվեն վիճակախաղի: Մինչև մեր հնարավորությունները լրացնելը, դիմումները կընտրվեն պատահականության սկզբունքով, անկախ նրանից, թե երբ են դրանք հասել մեր փոստարկղ»: