Լրահոս
Հասարակական
23:30
09.11.24
635

Բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու բեռնատար «ԿամԱԶ»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Գետք գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 4 հոգի, որոնցից 3-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, երեխաներն էլ՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` երեխաներին տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ: