Լրահոս
Կրթություն և գիտություն
23:21
05.10.23
294

Սկանդալ. Հայոց պատմության դասագիրք՝ առանց Արցախի՞

Ո՞վ ու ե՞րբ է իմացել, որ լուծարվելու է հայկական երկրորդ հանրապետությունը: Հարցին, ըստ էության, ուղիղ պատասխան է տալիս վերջին օրերի ամենասկանդալային քարտեզը: Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի 80-րդ էջում է այն, նկարում չկա Արցախի Հանրապետություն, կա Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի տարածքում: Գիրքը նոր տպագրությամբ դպրոցականներին է հասել մոտ մեկ ամսվա ուշացումով՝ Արցախի հայաթափումից հետո միայն: Փորձագետների համոզմամբ՝ պատասխանատուները սպասել են Արցախի հարցով վերջնական որոշման, որ գիրքը հանեն տպարաններից: ԿԳՄՍ նախարարությունը կտրուկ հերքում է այդ վարկածը, քաղաքական ենթատեքստ փնտրելը անվանում «անհեթեթ»: