Լրահոս
Միջազգային
16:45
09.05.26
304

Սլովակիայի վարչապետը Պուտինին է ներկայացրել Զելենսկու հետ զրույցի մանրամասները

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ներկայացրել է Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպման արդյունքները և կիևյան վարչակազմի ղեկավարի տված գնահատականները ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

«Վարչապետը մեր նախագահին և մեր պատվիրակությանը տեղեկացրեց, որ օրերս ինքն իսկապես հանդիպել է Զելենսկու հետ», - նշել է դիվանագետը։ - «Զելենսկին նրան է ներկայացրել իր գնահատականները ռուս-ուկրաինական համատեքստում տիրող ներկայիս իրավիճակի մասին»։

Ինչպես հավելել է Ուշակովը, քանի որ կիևյան վարչակազմի ղեկավարը որևէ ուղերձ չէր փոխանցել, «ստացվեց այնպես, որ Ֆիցոն պարզապես բավականին մանրամասն տեղեկացրեց [Պուտինին] այն ամենի մասին, ինչը, այսպես ասած, քննարկել էր Զելենսկու հետ»։