Լրահոս
Իրավական
11:00
08.09.24
167

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը․ՆԳՆ

Img default alt hy

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։ 

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնային ծանուցմանը, հետևաբար, բոնուսային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է https://roadpolice.am համակարգում գրանցել էլեկտրոնային փոստը։

Կարգավորումը նպատակ ունի նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից»,-նշված է հաղորդագրության մեջ։