Լրահոս
Հասարակական
16:30
09.11.24
3 796

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Img default alt hy

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 11- ի ցերեկը և երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։