Լրահոս
Միջազգային
22:15
15.06.24
297

Սպիտակ տունը ծրագրում է օրինական կարգավիճակ տրամադրել միգրանտներին, որոնք 10 տարի ապրում են ԱՄՆ-ում. CBS

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է միգրանտներին օգնելու ամենախոշոր ծրագրերից մեկն իրականացնել, հայտնում է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրի, Սպիտակ տունն առաջարկում է օրինական կարգավիճակ տրամադրել բոլոր միգրանտներին, ովքեր ապրում են երկրում ավելի քան տասը տարի և ամուսնացած են ԱՄՆ քաղաքացու հետ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմն առաջարկում է անօրինական միգրանտներին տրամադրել աշխատանքի թույլտվություն և պաշտպանություն արտաքսումից։ Անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած անձանց կթույլատրվի նաև գրին քարտ ստանալ՝ առանց արտերկիր մեկնելու։ Բացի այդ, Սպիտակ տունը մտադիր է պարզեցնել Dreamers-ի ժամանակավոր վիզաների (H1-B) ստացման գործընթացը բարձր որակավորում ունեցող մասնագետների համար։

CBS-ը նշում է, որ նախկինում նման փոփոխություններ մտցվել էին 2012 թվականին, երբ ԱՄՆ նախագահն էր Բարաք Օբաման։ Այնուհետև DACA ծրագիրը պաշտպանեց երկրում անօրինական բնակվող ներգաղթյալների երեխաներին արտաքսումից: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ Ջո Բայդենի վարչակազմը դեռ վերջնական որոշում չի կայացրել։