Լրահոս
Քաղաքական
12:03
14.05.26
310

Սպիտակի գրասենյակում տեղի ունեցողը էժանագին փորձ է՝ խոչընդոտելու մեր աշխատանքը․ «Հայաստան» դաշինք

Img default alt hy

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։

Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.

իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։

Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին։

«Հայաստան» դաշինք

14.05.2025թ.