Լրահոս
Հայաստան
23:00
01.03.24
408

Սպիտակի համայնքապետարանը հորդորում է զգոն լինել․ անհայտ անձինք, ներկայանալով միջազգային կազմակերպության անունից, բնակիչներից անձնական տեղեկություններ և փաստաթղթերի պատճեններ են հավաքում

Img default alt hy

Սպիտակի համայնքապետարանը նախազգուշացնող հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում․

«Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ըստ ստացված տեղեկությունների՝ անհայտ անձինք, ներկայանալով «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության անունից, շրջում են համայնքներում, հավաքագրում անձնական տեղեկություններ և անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ։ Հորդորում ենք զգոն լինել և առանց պաշտոնական տեղեկատվության՝ որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ»։