Լրահոս
Հայաստան
21:57
07.12.23
263

«Ստորագույն մանիպուլյացիա». Եռաբլուրից հողեր են զավթո՞ւմ

Տեսախցիկների առաջ ոստիկանների կողմից բերման ենթարկվելուց հետո նրանց ծեծելու համար շուրջ 2 ամիս կալանավորված, հետո պատգամավորական անձեռմխելիությամբ օժտված ու խորհրդարան մտած Լևոն Քոչարյանը, կարծես, շատ է անհանգստացնում օրենսդիրի քաղաքական մեծամասնությանը: Ամեն անգամ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հարց է տալիս կամ ելույթ է ունենում, ՔՊ-ականները հեղեղում են ցանցը մեկնաբանություններով, որոնք զրպարտություն ու սուտ է անվանում Լևոն Քոչարյանը: