-
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները23:4209.12.24
-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր․ կան ձերբակալվածներ
Հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ալյոշա Մ․-ն է։
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ալյոշա Մ․-ն և վերջինիս վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արման Մ․-ն հոկտեմբերի 30-ին ժամը 13։00-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Ֆուդ կորտ» սննդի կետում վիճաբանել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Փ․-ի հետ, որից հետո վերջինս Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Դավիթ Մ․-ի և 29-ամյա Արթուր Ա․-ի հետ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում գործող «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց Ալյոշա Մ․-ին դուրս են կանչել ընկերության մուտքի ուղեփակոցի մոտ, ընկերության աշխատակիցների ներկայությամբ վիճաբանել են նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, որի ընթացքում Անդրանիկ Փ․-ն մի քանի անգամ հարվածել է Ալյոշա Մ․-ին, իսկ Դավիթ Մ․-ի կողմից Ալյոշա Մ․-ին հարվածելու արդյունքում վերջինս ընկել է գետնին և գլխով հարվածել քարին:
Արդեն նոյեմբերի 1-ի առավոտյան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Անդրանիկ Փ․-ն և Դավիթ Մ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն:
Ըստ բժշկի՝ Ալյոշա Մ-ն ունի գանգոսկրի կոտրվածք և վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալյոշա Մ․-ն «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենն է։
- 09:15 10.12.24 Կարմիր գծերի դրույքաչափը 13 անգամ բարձրացնելու որոշումը հիմնավո՞ր է. դատարանի որոշումը կլինի 10 օրից Կարդալ ավելին
- 19:01 09.12.24 Հովիկ Աղազարյանի դեմ վարույթ կհարուցեն Կարդալ ավելին
- 16:40 09.12.24 Խուսափե՛ք կասկածելի շահավետ առաջարկներից․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Կարդալ ավելին
- 16:05 09.12.24 Երևանում երիտասարդը փորձել է լինգով հարվածել մաքրման աշխատանք կատարող քաղաքացուն․ հնչել են կրակոցներ Կարդալ ավելին