Լրահոս
Հասարակական
10:30
13.05.26
128

Թանկացնում են այլանդակները. անվերահսկելի գնաճ է հեղուկ գազի հայկական շուկայում

Հեղուկ գազի գինը շարունակում է տագնապի մեջ պահել հայ վարորդներին: Այսօր նրանցից ահազանգ էինք ստացել, թե պատմական մաքսիմումի՝ 300 դրամի է հասել մեկ լիտր պրոպանը մայրաքաղաքի որոշ լցակայաններում: 

Ահազանգի հետքերով գնացած մեր տեսախցիկը թեև այդպիսի գին չի ֆիքսել լցակայաններում, բայց մեր գործընկերները նկատել են՝ տեսախցիկներից անսովոր կաշկանդվածություն կա գազալցակայաններում: