Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:10
08.12.23
182

Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա․ Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը

Img default alt hy

Եվրամիությունը կարևոր քաղաքական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը պահվող անձանց փոխադարձ ազատ արձակման և վստահության կառուցման այլ միջոցների մասին՝ դա համարելով կարևոր քաղաքական քայլ։ Մենք համակարծիք ենք այն հարցում, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում։

Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: