Լրահոս
Քաղաքական
10:30
25.01.25
161

Տարօրինակ զեկույց՝ պատերազմի ռիսկերի մասին. ի՞նչ է ասում ՀՀ արտաքին հետախուզությունն իրականում

Ինչպե՞ս է արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողության ռիսկը ցածր գնահատում, երբ իր իսկ զեկույցում էսկալացիայի վտանգի մասին վկայող բազմաթիվ փաստեր կան: Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համոզված է, որ զեկույցը հրապարակողներն էլ շատ լավ գիտեն այդ ռիսկերի մասին, պարզապես, ըստ նրա՝ Բաքվի ճնշումների տակ գտնվող Երևանը քողարկված ճշմարտություն տարածելով փորձում է մոլորեցնել հասարակությանը: