Լրահոս
Հասարակական
18:36
15.07.24
2 567

Տավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 15֊ին զինվորական բեռնատարը Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի տարածքում մտնելով միջպետական ճանապարհ` բախվել է Նոյեմբերյան֊Բագրատաշեն երթուղու միկրոավտոբուսին, որի 6 ուղևորներ վնասվածքներ են ստացե, հաղորդում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նրա խոսքով, վիրավորներին Նոյեմբերյանի ԲԿ֊ում ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։