Լրահոս
Տարածաշրջան
23:49
05.12.24
193

Թբիլիսիի մետրոներում ՆԳՆ-ն շարունակում է խուզարկել քաղաքացիներին

Img default alt hy

Թբիլիսիի մետրոյի «Ռուսթավելի» և «Ազատության հրապարակ» կայարաններում իրավապահները շարունակում են խուզարկել այն քաղաքացիներին, որոնք այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մտնում են նշված կայարաններ, հայտնում է «Ալիք մեդիա»-ն։

TV Պիրվելի-ի ուղիղ եթերում երևում է, որ իրավապահները բացում են քաղաքացիների պայուսակները, պահանջում են ներկայացնել իրենց նույնականացման քարտը և նոթատետրերում նշում են նրանց անունները։

Իրավապահներից մեկը լրագրողին ասել է՝ իրենք «կանխարգելիչ» նպատակով են խուզարկում ուղևորներին, նշում նրանց տվյալները։

Նշենք, որ դեկտեմբերի 4-ի երեկոյան, երբ իրավապահները սկսել են խուզարկել մետրոյի կայարանների ուղևորներին, ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ սա «ոչ թե խուզարկություն է», այլ «մակերեսային զննում»:

Այս հայտարարությունից հետո «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն պարզաբանեց, որ այս գործողություններն իրականացվում են քաղաքացիներին ահաբեկելու և խաղաղ ակցիայի մասնակիցներին հետապնդելու նպատակով: