-
Հայլուր
Հայլուր 12։30 Խուզարկություն՝ Երևանի քաղաքապետարանում. ձերբակալվել է 2 պաշտոնյա
12:3020.05.25 -
Հասարակական
Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
12:1920.05.25 -
Իրավական
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
12:0020.05.25 -
Մամուլի տեսություն
Հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում․ «Փաստ»
11:3020.05.25 -
Քաղաքական
Ո՛չ Պուտինը, ո՛չ Ելցինը ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Ռոբերտ Քոչարյան
11:2020.05.25 -
Հասարակական
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
11:1020.05.25 -
Իրավական
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
10:5520.05.25 -
Մամուլի տեսություն
Անհետ կորածների ծնողները ԱԱԾ ղեկավարի հետ մատաղ ուտելու են գնացել․ «Հրապարակ»
10:2420.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան և ցանկացել ուղեկցել տուն
09:4520.05.25 -
Մամուլի տեսություն
ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է. «Ժողովուրդ»
09:3820.05.25 -
Հասարակական
Լավագույնի ընտրությունը. «Որակի նշան» ընկերությունը կազմակերպում է ցուցահանդես-վաճառք
09:2020.05.25 -
Հասարակական
Լավագույնի ընտրությունը. «Որակի նշան» ընկերությունը կազմակերպում է ցուցահանդես-վաճառք
09:2020.05.25
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ

Թբիլիսիում ընդդիմությունը կազմակերպել է նոր բողոքի ցույց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, հայտնում է «newsgeorgia» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ այսօրվա բողոքի ակցիան կազմակերպում են «Միասնություն-Ազգային Շարժում», «Փոփոխությունների Կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։ Ցուցարարները երթը սկսել են «Մարջանիշվիլի» և «Պետական համալսարան» մետրոյի կայարաններից։ Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել։
Ցուցարարները երթն անցկացնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ոչ՝ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ Երթի վերջնական կետը դեռևս հայտնի չէ։
«Ակնհայտ է, որ բողոքը երկարաժամկետ է։ Մենք պետք է մշտապես ցույց տանք կառավարությանը և մեր օտարերկրյա ընկերներին, որ Վրաստանում ապրում է եվրոպական ընտրությունը»,- նշել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։
Թբիլիսիում անցկացվող ցույցերի հետ մեկտեղ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքում են նաև արտասահմանում գտնվող վրացիները։
«Ոչ՝ ռուսական ռեժիմին» կարգախոսի ներքո բողոքի ցույցեր են անցկացվում Բեռլինում, Վարշավայում, Փարիզում, Աթենքում և Վիեննայում։ Արտերկրում բնակվող վրացական համայնքների հիմնական պահանջն է՝ չճանաչել ընտրությունների արդյունքները։ Նրանք նաև պահանջում են Վրաստանի ԿԸՀ նախագահի հրաժարականը և պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր կարող են առնչություն ունենալ ընտրախախտումների հետ։
Նոյեմբերի 9-ին ժամը 19:00-ին, նոր ընտրությունների անցկացման պահանջով բողոքի ակցիա է հայտարարել նաև «Գիրչի» կուսակցությունը։ Չնայած կուսակցությունը չկարողացավ հաղթահարել ընտրական շեմը՝ մինչ այս պահը քաղաքական ուժը հրաժարվում էր համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Այժմ «Գիրչի»-ն առաջարկում է բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, հետևել իրենց առաջադրած ծրագրին։
Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, չեն վերցնելու մանդատները և փողոցային պայքար են տանելու։
-
17:16 19.05.25 Օկուպացված Արցախում Ադրբեջան-Իրան համատեղ զորավարժություններ են ընթանում Կարդալ ավելին
-
14:40 18.05.25 Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում Կարդալ ավելին
-
19:30 17.05.25 Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե Կարդալ ավելին
-
17:04 15.05.25 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Կարդալ ավելին