Լրահոս
Տնտեսական
22:37
29.02.24
265

Թեժ գներ՝ բենզինի շուկայում. ինչո՞ւ է վառելիքը թանկ Հայաստանում

 

Հայաստանում բենզինը թանկ է անգամ այն ժամանակ, երբ համաշխարհային շուկայում շատ մատչելի է: Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն են բենզին լցրել դիզվառելիքի գնի՝ առանց այդ էլ թեժ թեմային: Բայց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին չի հաջողվել համոզել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին, որ Հայաստանում դիզվառելիքը կարող է շատ ավելի մատչելի լինել: