Լրահոս
Հայաստան
22:31
28.05.24
169

Թուրքերին ջախջախում էր 6 տարի առաջ, հիմա գտել է «կենսունակությունը». Փաշինյանի կերպարանափոխությունը

Մեր երկրի արագ, բայց դանդաղ ընթացքի մասին է Հայաստանի վարչապետի՝ մայիս 28-յան ուղերձը: «Արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների» ճապոնական իմաստնությունը առանց որևէ հղման իր ուղերձի գլխավոր միտքը դարձնելով՝ Հայաստանի վարչապետը նորից զարգացրել է իրական Հայաստանի մասին իր թեզը՝ փորձելով հասկացնել, որ Երրորդ Հանրապետությունը չկորցնելու համար պետք է մոտեցումներ փոխել, իրականությունը նոր ձևով ընկալել, փոփոխվող աշխարհին հարմարեցնել որոշումները, ինչը մեր դեպքում ենթադրում է՝ կարգավորել հարաբերությունները հարևանների հետ: