Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:03
08.12.23
116

Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը ողջունում են Երևան-Բաքու համատեղ հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանին ու Ադրբեջանին մաղթել է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում: Այսպես Անկարան արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վարչակազմերի համատեղ հայտարարությանը: «Ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ երկու երկրների միջև վստահության ամրապնդման որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, աջակցում ենք վստահության ամրապնդման լրացուցիչ քայլերի վերաբերյալ քննարկումները շարունակելու որոշումը»: Խաղաղության պայմանագրի կնքումը կդառնա Հարավային Կովկասում մշտական խաղաղության ու կայունության հաստատման գործընթացի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ըստ Թուրքիայի արտգործնախարարության: