Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:00
08.12.23
178

Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու որոշումը

Img default alt hy

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունները և հանդես է գալիս նրանց միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ և սատարում ենք քննարկումները շարունակելու որոշումը՝ այս ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն հիմքերից մեկը»,- ​​ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հաղորդվել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ։ Այդ միջոցառումների շրջանակներում Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորականի։