Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:50
20.04.24
281

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքների կապակցությամբ, որով հերթական տարածքային զիջումներն են արվում Ադրբեջանին՝ Հայաստանի Տավուշի մարզի հաշվին։

Թուրքիայի արտգործնախարարությունից նշել են․

«Ողջունում ենք Ադրբեջանին 4 գյուղ վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների հանդիպման արդյունքում։ Սա դրական զարգացում է՝ ձեռք բերված ուղիղ բանակցությունների արդյունքում և կարևոր քայլ է խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»։