Լրահոս
Տարածաշրջան
20:35
22.07.24
343

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Թուրքիայի Չանաքքալե նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ 

«Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և համապատասխան հաստատությունների ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել Չանաքքալե նահանգի հետազոտմանը, որտեղ տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ: Այս պահին երկրաշարժի բացասական հետևանքների մասին հաղորդագրություններ չեն ստացվել», - գրել է նախարարը X-ում:

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է Երևանի ժամանակով 17:39-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էզինե գավառում, օջախը գտնվել է 10,2 կմ խորության վրա: Ցնցումը զգացվել է Չանաքքալեի հարևան Նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,9 մագնիտուդ: