Լրահոս
Հասարակական
00:05
25.07.24
608

«Toyota Raf 4»-ը բախվել է պարսպին, մի քանի պտույտ գլորվել ու գլխիվայր շրջվել․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Toyota Raf 4» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Սպիտակ խոշորացված համայնքի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին և մոտ 15 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երկաթե արգելապատնեշի մոտ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներինն առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։