Լրահոս
Միջազգային
20:45
12.05.26
113

Թրամփն «աղբ» է անվանում Իրանի առաջարկները. փլուզման եզրին է Վաշինգտոն-Թեհրան հրադադարը

Իրանին նորից հարվածելու վտանգ են կանխազգում վերլուծաբանները ամերիկյան CNN-ի վերջին հրապարակումից հետո: Հեղինակավոր լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, թե Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից և սկսել է լրջորեն քննարկել ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակը: