Լրահոս
Միջազգային
22:41
12.05.26
257

Թրամփը չի բացառել, որ կայցելի Ռուսաստան

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ 2026 թվականին կայցելի Ռուսաստան։ Համապատասխան հայտարարությունը նա արել է՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ նախքան Չինաստան մեկնելը։

«Ես կանեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է», - հայտարարել է ամերիկյան առաջնորդը՝ ի պատասխան մինչև ընթացիկ տարվա վերջ Ռուսաստան հնարավոր այցի մասին հարցին։ «Եվ ես կարծում եմ, որ մենք համաձայնության կգանք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», - նշել է նա՝ հավելելով, որ ինքն «արդեն հասել է ութ հակամարտությունների կարգավորման»։