Լրահոս
Միջազգային
10:08
16.05.26
279

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը Նիգերիայի զինվորականների հետ համատեղ լիկվիդացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման՝ նշանակությամբ երկրորդ պարագլուխ Աբու Բիլյալ ալ-Մայնուկիին:

«Աբու Բիլյալ ալ-Մայնուկին, որն ԻՊ-ում նշանակությամբ երկրորդն էր ողջ աշխարհում, կարծում էր, թե կկարողանա թաքնվել Աֆրիկայում, բայց նա նույնիսկ չէր էլ կասկածում, որ մենք աղբյուրներ ունենք, որոնք մեզ տեղյակ էին պահում նրա գործողությունների մասին: Նա այլևս չի ահաբեկի Աֆրիկայի բնակիչներին և չի մասնակցի ամերիկացիների դեմ ուղղված գործողությունների պլանավորմանը», - գրել է ԱՄՆ առաջնորդը Truth Social-ում: