Լրահոս
Միջազգային
17:30
11.02.25
296

Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ օրինական ներգաղթին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ դեպի ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։

«Ես չեմ ցանկանում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուժեղ սահմաններ եմ ցանկանում», - ասել է ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով, որ ցանկանում է, որ մարդիկ այցելեն իրենց երկիր, սակայն դա պետք է անեն օրինական ճանապարհով: 

«Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ և օգտակար լինեն», - նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նախկինում բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի դատարանի որոշման արտաքսել անօրինական ներգաղթյալներին։  

Թրամփը նաև Պենտագոնին և Ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել է ընդլայնել միգրանտների ժամանակավոր տեղավորման կենտրոնը Կուբայում գտնվող Գուանտանամոյի ամերիկյան բազայում: